Path of Law

NGO

Նորություններ

Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ու «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը համատեղ ջանքեր են գործադրում ադրբեջանական գերությունից հայ զինվորների ազատ արձակումն ապահովելու համար

Ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիների և հայ քաղաքացիական անձանց անօրինական ազատազրկման՝ Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը (Armenian Legal Center` “ALC”) և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (Center for International and Comparative Law` “CICL”) և «Իրավական...

Read More

Ինտերակտիվ միջազգային կլոր սեղան` «Հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունք» թեմայով

2021 թ-ի մարտի 31-ին տեղի ունեցավ ինտերակտիվ միջազգային կլոր սեղան` «Հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունքը Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների իրավակիրառության պրակտիկայի լույսի ներքո» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի պետական ​​համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական ​​ուսանողական ընկերությունը, «Իրավունքի միջազգային մրցույթներ» և «Իրավունք ու...

Read More

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Երվանդ Նալթակյանի և մյուսների դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել դեռևս 2012 թվականին ներկայացված դիմումատուների դիմումը՝ «Երվանդ Նալթակյանը և մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Դիմում N 47448/12)»: Սույն գործը վերաբերում է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ և Փյունիկ համայնքի բազմաթիվ բնակիչների սեփականության իրավունքների պաշտպանությանը: Հիշեցնենք,...

Read More

«Իրավական ուղին» հաղթանակ է տարել աշխատանքային իրավունքների խախտման փաստով

«Իրավական ուղի» ՀԿ-ին դիմել էր քաղաքացի Ա․Մ․-ն աշխատանքային իրավունքների խախտման փաստով՝ խնդրելով ներկայացնել իր շահերը դատարանում։ Կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական...

Read More

Կառավարության և պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկում

2020 թվականի հունիսի 26-ին քաղաքացի Դիանա Նորիկի Գրիգորյանը գտնվել է հանրային բաց տարածք հանդիսացող Մ․ Խորենացի փողոցում և չի կրել պարետի թիվ 110-Ն որոշմամբ սահմանված անհատական պաշտպանության միջոց հանդիսացող դիմակ, ինչի համար ոստիկանության ծառայողների կողմից բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին:...

Read More

Հանցագործության մասին հաղորդմամբ «Իրավական ուղին» դիմել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազին

«Իրավական ուղին» հանցագործության մասին հաղորդում պարունակող նամակով դիմել է Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազին։ Նամակում մասնավորապես նշված է. «2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ (ԱՄՆ համալսարանի շրջանավարտ) որոշում կայացրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի...

Read More

Ռուբեն Մելիքյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հավաքների բացարձակ արգելքը արտակարգ ռեժիմի ժամանակ

2020 թվականի հունիսի 12-ին իրավունքի ուժով գումարվել էր Ազգային ժողովի հատուկ նիստ, ըստ որի՝ պետք է քննարկվեր Կառավարության 2020 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի...

Read More

«ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան

Այսօր` հուլիսի 5-ին, Գոշավանքում կայացավ «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։ Խորհրդաժողովի առաջին մասը՝ «Սահմանադրությունը՝ իրավական արժեքաբանության որոնումներում» խորագրով, վարեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Զեկուցումներով հանդես եկան...

Read More

ԱԱԾ շենքի դիմացից ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը

Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան...

Read More

Հայտարարություն Կապանում բողոքի ակցիայի մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմել Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ...

Read More