Առաքելություն և նպատակներ
«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, նպաստել իրավական մշակույթի զարգացմանը, իրականացնել մշտադիտարկումներ և հետազոտություններ դատական համակարգի ոլորտում, վերացնել Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց հիմնարար իրավունքների կենսագործման խոչընդոտները, նպաստել կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների ու հանձնառությունների իրականացմանը և մի շարք այլ կարևոր հարցեր։

Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ։