Path of Law

NGO

Նորություններ

Սիրանուշ Սահակյանի, Արման Թաթոյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարությունը

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար»...

Read More

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, ովքեր ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։ Այս մրցանակը նախկինում շնորհվել է...

Read More

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում։ Այսօր դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով։ Վերջինս, լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել...

Read More

Իրավաբանական օգնություն՝ ոչ իրավաչափ ձերբակալված քաղաքացիներին

Քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ առանց պատճառաբանված հիմքերի Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել քաղաքացիական խաղաղ ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացիներ, որոնց թվում՝ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և այլք: Վերջինս Կառավարության շենքի վրա պրոյեկտորի միջոցով պատկերել էր «Antinikol...

Read More

Բաց նամակ ՄԱԿ-ին՝ Բաքվում բացված Ռազմավարի պուրակի կապակցությամբ

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո ավելի մեծ թափ է ստացել: Դա են վկայում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջերս Բաքվում բացված Ռազմավարի պուրակը, որտեղ ցուցադրվում են պատերազմի ժամանակ հայկական կողմից...

Read More

Յուրաքանչյուր օր կենսական նշանակություն ունի հայ գերիների համար. համատեղ նամակ ՄԱԿ-ին

2021 թվականի ապրիլի 15-ին «Իրավական ուղի» ՀԿ-ը, Հայ իրավաբանական միությունը, Հայաստանի փաստաբանների պալատը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (Հայաստան) Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով համատեղ նամակով դիմել էին Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի...

Read More

Իրավական աջակցություն ոչ իրավաչափորեն տուգանված քաղաքացիներին

2020 թվականի հունիսի 1-ին «Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների հետ երթևեկելիս դիմակ դնելու անտրամաբանական պահանջի առթիվ (ՀՀ պարետի թիվ 92 որոշում)՝ պատրաստակամություն հայտնելով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված իրավիճակում դիմակ չդնելու հետևանքով տուգանված քաղաքացիներին։ ՀԿ-ն...

Read More

Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և հայ իրավապաշտպանների աշխատանքը լուսաբանում են միջազգային կառույցներն ու լրատվամիջոցները

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Վերջիններս հիմնականում չէին հասցրել կամ հրաժարվել էին լքել իրենց բնակավայրերը թշնամու ներխուժումից առաջ: Թեև քաղաքացիական անձանց շարքում գերակշռում էին...

Read More

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը գործուն մասնակցություն է ցուցաբերում Ադրբեջանում հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցում

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի ընթացքում ազգությամբ հայ գերիների ոտնահարված իրավունքների պաշտպանության, ՄԻԵԴ-ում նրանց շահերի պաշտպանության գործում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի  հետ համատեղ իրականացվել է փաստահավաք գործունեություն,...

Read More