Աշխատակիցներ

Ռուբեն Մելիքյան. «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ

Սիրանուշ Սահակյան. «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր

Դավիթ Ավագյանն ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում` «Իրավագիտություն» մասնագիտությամբ (բակալավրիատ)։ Սովորել է նաև Երևանի պետական համալսարանում՝ ստանալով արևելագիտության բակալավրի աստիճան` «Թուրքագիտություն» մասնագիտությամբ։ Ունի փաստաբանի արտոնագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։ Դավիթ Ավագյանն աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում որպես մաքսային ձևակերպումների մասնագետ, «Աբվան» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ-գանձապահ։ 2010-2014 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես ժամկետային, ապա նաև պայմանագրային զինծառայող՝ լեյտենանտի կոչմամբ։ Ներկայումս աշխատում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում որպես փորձագետ-իրավաբան:

Սոսե Չանդոյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի բաժինը (մագիստրատուրա)։ Ունի փաստաբանի արտոնագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։ Ավարտել է նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետը (բակալավրիատ): Մասնակցել է ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն (ABA), կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։ Սոսե Չանդոյանն աշխատել է «Փաստ» օրաթերթում, «Իրավունք» շաբաթաթերթում որպես քաղաքական, իրավական, իսկ «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթում` որպես հետաքննող լրագրող։ Գործունեություն է ծավալել լրատվական-վերլուծական կայքերում որպես օրենսդիր և գործադիր մարմինների գործունեությունը լուսաբանող լրագրող։ Եղել է մամուլի ակումբների կոորդինատոր, ակումբավար։ Ներկայումս աշխատում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում որպես հանրային կապերի պատասխանատու։

Ռիմա Ադամյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում՝ պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտացմամբ: Աշխատել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում որպես նախագահի օգնական: Աշխատել է նաև «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ում որպես պարտքերի հավաքագրման մասնագետ, մինչ այդ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում` որպես դիտորդ: Ներկայումս աշխատում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում որպես կազմակերպչական հարցերով պատասխանատու։
Էլլադա Սարգսյանը Որակի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Ֆրանսիայում Ստրասբուրգի համալսարանի Տնտեսական գիտությունների և կառավարման ֆակուլտետում: Ավարտել է նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետը (բակալավրիատ)։ Էլլադա Սարգսյանն ունի Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Ներքին վերահսկողության տնօրինության (Directorate of Internal Oversight) Գնահատման բաժնում (Evaluation Division) հնգամսյա մասնագիտական փորձ: Աշխատել է նաև Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության (Société Nationale des Chemins de Fer français) Ստրասբուրգի Տեխնիկական կենտրոնի Շարունակական բարելավման բաժնում որպես որակի կառավարման մասնագետ։ 2018-2019 թթ-ին աշխատել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում որպես փորձագետ։ Էլլադա Սարգսյանը նաև ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX), ինչպես նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանի շրջանավարտ է։ Ներկայումս աշխատում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում որպես վերլուծաբան-փորձագետ։