Ինտերակտիվ միջազգային կլոր սեղան` «Հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունք» թեմայով
02.04.20212021 թ-ի մարտի 31-ին տեղի ունեցավ ինտերակտիվ միջազգային կլոր սեղան` «Հանրային միջոցառումներ անցկացնելու իրավունքը Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների իրավակիրառության պրակտիկայի լույսի ներքո» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական ուսանողական ընկերությունը, «Իրավունքի միջազգային մրցույթներ» և «Իրավունք ու զանգվածային լրատվամիջոցներ» գիտակրթական կենտրոնները:
Կլոր սեղանի շուրջ զեկույցներով հանդես եկան`
. Սալիխով Դ. Ռ. — իրավագիտության թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ասիստենտ. զեկուցման թեման` «Ռուսաստանում հանրային միջոցառումների իրավական կարգավորման տեսություն և պրակտիկա»:
. Մելիքյան Ռ. Ն. — իրավագիտության թեկնածու, փաստաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին հանձնակատար, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար. զեկուցման թեման` «Խաղաղ հավաքներ. իրավակարգավորման և իրավակիրառության հայաստանյան փորձը»:
. Ախեև Վ. Է. — Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, գիտական ուսանողական ընկերության անդամ. զեկուցման թեման` «ՄԻԵԴ-ի դիրքորոշումները զանգվածային ցույցերի վերաբերյալ. խնդրահարույց տեսակետեր» (զեկույցը պատրաստվել է 4-րդ կուրսի ուսանողուհի Մ.Վ. Իվանովայի հետ համատեղ):
Նիստը նախագահում էին`
Իլյուտչենկո Ն. Վ. — Իրավագիտության թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության, արդարադատության և դատախազության վերահսկողության ամբիոնի դոցենտ, «Իրավունքի միջազգային մրցույթներ» ԳԿԿ գործադիր տնօրեն,
Կրյուկովա Ե. Ս. — իրավագիտության թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ, «Իրավագիտություն և զանգվածային լրատվամիջոցներ» ԳԿԿ տնօրեն:
Գիտական միջոցառման մասնակիցները քննարկել են հանրային միջոցառումների վերաբերյալ ռուսական և արտասահմանյան օրենսդրությունները (հանրահավաքներ, ցույցեր, երթեր, պիկետներ և այլն), գործող օրենսդրության վերջին փոփոխությունները, հանրային միջոցառումների մասնակիցներին ներկայացվող պահանջները, դիտորդների և լրատվամիջոցների կարգավիճակը, հանրային միջոցառումների անցկացման առանձնահատկությունները համաճարակի ընթացքում, ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան զանգվածային ցույցերի բնագավառում և այլն:
Միջոցառմանը, բացի Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից, մասնակցում էին նաեւ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները: