«ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան
05.07.2020Այսօր` հուլիսի 5-ին, Գոշավանքում կայացավ «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։
Խորհրդաժողովի առաջին մասը՝ «Սահմանադրությունը՝ իրավական արժեքաբանության որոնումներում» խորագրով, վարեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Զեկուցումներով հանդես եկան իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, ի. գ. դ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը և ի. գ. դ. Գոռ Հովհաննիսյանը (Գերմանիա, հեռավար)։


Խորհրդաժողովի երկրորդ մասը՝ «Սահմանադրության պաշտպանական մեխանիզմները» խորագրով, վարեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Զեկուցումներով հանդես եկան սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը, իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը և ի. գ. թ., մարդու իրավունքների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։



«Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» թեմայով հատուկ զեկուցմամբ հանդես եկավ փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը (Ֆրանսիա, հեռավար)։

Մանրամասները` տեսանյութում`