Path of Law

NGO

Հայտարարություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղու» մերժվել է

Դատարանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին մերժել է։ Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը դիմել էր դատարան...

Read More

«Իրավական ուղին» ստանձնել է «ծանր վիրավորանքի» համար մեղադրվող շուրջ երեք տասնյակ քաղաքացիների պաշտպանությունը

Մենք համակարծիք ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հնչեցրած այն գնահատականին, որ վիրավորանքի քրեականացումը պարարտ հող է ստեղծել իշխանությունների նկատմամբ քաղաքական քննադատությունը ճնշելու համար, և կարծում ենք, որ 137․1 հոդվածն ինքնին հակասահմանադրական է, հետևաբար իշխանությունների հասցեին հնչեցված խոսքի համար այդ հոդվածով մեղադրվող...

Read More

Ադրբեջանական գերությունից հետո կալանավորված զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը

«Իրավական ուղին» ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։ Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն...

Read More

«Իրավական ուղու» փաստաբանները ստանձնել են ադրբեջանական գերությունից հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը

«Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը: Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային...

Read More

Սիրանուշ Սահակյանի, Արման Թաթոյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարությունը

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար»...

Read More

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում։ Այսօր դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով։ Վերջինս, լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել...

Read More

Իրավաբանական օգնություն՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է իրավաբանական օգնություն ցուցաբերել 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում է ընդգրկել ընտրողների ցուցակում՝ 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այս...

Read More

Բաց նամակ ՄԱԿ-ին՝ Բաքվում բացված Ռազմավարի պուրակի կապակցությամբ

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո ավելի մեծ թափ է ստացել: Դա են վկայում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջերս Բաքվում բացված Ռազմավարի պուրակը, որտեղ ցուցադրվում են պատերազմի ժամանակ հայկական կողմից...

Read More

Յուրաքանչյուր օր կենսական նշանակություն ունի հայ գերիների համար. համատեղ նամակ ՄԱԿ-ին

2021 թվականի ապրիլի 15-ին «Իրավական ուղի» ՀԿ-ը, Հայ իրավաբանական միությունը, Հայաստանի փաստաբանների պալատը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (Հայաստան) Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով համատեղ նամակով դիմել էին Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի...

Read More