Path of Law

NGO

Հայտարարություններ

Սփյուռքահայերը միացել են «Իրավական ուղի» ՀԿ-ի նախաձեռնությանը

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով մի շարք միջազգային պայմանագրերի պահանջներ, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել էր լայնամասշտաբ պատերազմ, որի ընթացքում եղել են բազմաթիվ զոհեր ինչպես հայկական կողմի խաղաղ բնակչության, այնպես էլ զինված ուժերի շարքերում: Պատերազմի ժամանակ հերոսաբար...

Read More

«Իրավական ուղի»-ն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում հարգելի պատճառներով դիմակ չդնող անձանց

Հունիսի 1-ին «Իրավական ուղի»-ն հայտարարություն էր տարածել տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների հետ երթևեկելիս դիմակ դնելու անտրամաբանական պահանջի առթիվ (ՀՀ պարետի թիվ 92 որոշում)՝ պատրաստակամություն հայտնելով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված իրավիճակում դիմակ չդնելու հետևանքով տուգանված քաղաքացիներին։ Տեղեկացնում ենք, որ հունիսի...

Read More

Տիգրան Ավինյանը, փոխվարչապետից զատ, այլ կարգավիճակում ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություն չունի

2020 թվականի հունիսի 17-ին «FIP-Փաստերի ստուգման հարթակը», ի թիվս այլ անձանց, անդրադառնալով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ժամանակ այն հայտարարությանը, ըստ որի՝ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և չի կարող նորմատիվ...

Read More

ԱԱԾ շենքի դիմացից ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը

Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան...

Read More

Հայտարարություն Կապանում բողոքի ակցիայի մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմել Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ...

Read More

Հավաքների ազատության իրավունքը քաղաքացիներին վերադարձնելու մասին խնդրագիր

Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով, ի թիվս այլոց, սահմանվել է հավաքների ազատության արգելք։ Այդ արգելքը պահպանվել է նաև կառավարության ապրիլի 13-ի և մայիսի 14-ի որոշումներով։ Այսինքն՝ մարդու հիմնարար քաղաքական իրավունքներից մեկն արդեն 60 օր շարունակ գտնվում է ամբողջական...

Read More

Հայտարարություն դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգի մշակման վերաբերյալ

Մեր ինքնիշխան պետականության արդյունավետության ու հեղինակության նվաճման առաջնային ուղղություններից մեկը իրավական արդարության երաշխավորումն է՝ դատաիրավական համակարգը գործուն, պրոֆեսիոնալ, անկախ, վստահելի դարձնելու միջոցով։ Դա մի ճանապարհ է, որն ունեցել է սկիզբ, բայց չունի ավարտ։ Այդ նպատակին են միտված եղել դեռևս 1990-ականների...

Read More

Հայտարարություն Կառավարության ղեկավարի ելույթի բարեվարքության՝ օրենքով սահմանված պահանջների և հանրային բարոյականության կանոնների կոպիտ խախտման վերաբերյալ

Ապրիլի 19-ի ուղիղ եթերում Սահմանադրական դատարանի, ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, հանրային ծառայողների, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսների մասին Կառավարության ղեկավարի արտահայտությունների կապակցությամբ հայտնում ենք մեր խորը մտահոգությունը: Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն և թե՛ էթիկապես անհարիր են որևէ...

Read More

Հայտարարություն Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի և Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ

2020 թվականի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն․ Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։ Դրան նախ հաջորդեց հայտնի «գրիչի պատմությունը», սակայն հանրության լայն զանգվածների...

Read More

Արցախում դիտորդական առաքելությանն ուղղված ֆինանսական աջակցությունը պետական ֆինանսական միջոցների տնօրինման լիազորության չարաշահում է

ՀՀ կառավարության 2019 թ․ օգոստոսի 22-ի թիվ 1058-Ն որոշմամբ՝ Արցախում 2019 թ․ սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվել է 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական...

Read More