Իրավական ուղի

Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

Մեր մասին

Ով ենք մենք

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին: Այն իր շուրջ է համախմբել սկզբունքային և արհեստավարժ մասնագետների, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կյանքի են կոչվում հասարակական կազմակերպության հանձնառությունները:

Ինչ ենք մենք անում

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը արձանագրում է մարդկանց խախտված իրավունքները և պաշտպանում դրանք, իրականացնում է մշտադիտարկումներ և հետազոտություններ մարդու իրավունքների ոլորտում և դատական hամակարգում, նպաստում է ինչպես հիմնավոր և փաստահեն հանրային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, այնպես էլ իրավական մշակույթի զարգացմանը:

Ինչ կարող ես անել դու

Օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տեղեկացված լինելու Ձեր իրավունքից, դիմելով «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն` կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաններն ու լուծումները:

բոլոր տեսանյութերը

Նորություններ

բոլոր նորությունները

Հրապարակումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղու» մերժվել է

Դատարանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու...

«Իրավական ուղին» ստանձնել է «ծանր վիրավորանքի» համար մեղադրվող շուրջ երեք տասնյակ քաղաքացիների պաշտպանությունը

Մենք համակարծիք ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հնչեցրած այն գնահատականին, որ վիրավորանքի քրեականացումը պարարտ հող է ստեղծել իշխանությունների նկատմամբ քաղաքական քննադատությունը ճնշելու համար, և կարծում ենք,...

Ադրբեջանական գերությունից հետո կալանավորված զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը

«Իրավական ուղին» ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։ Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ...

«Իրավական ուղու» փաստաբանները ստանձնել են ադրբեջանական գերությունից հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը

«Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը:...

Սիրանուշ Սահակյանի, Արման Թաթոյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարությունը

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և...

տեսնել բոլորը