Անվճար իրավական խորհրդատվություն
Իրավաբանական կամ իրավական խորհրդատվությունն իրավաբանի կամ փաստաբանի կողմից իրավունքի որևէ ոլորտի վերաբերյալ դիմողին տրամադրվող մասնագիտական խորհրդատվություն է: Իրավաբանական խորհրդատվությունը իրավաբանական օգնության հիմնական ձևերից մեկն է:
Իրավական խորհրդատվության տրամադրումը, բացի դիմողի իրավունքներն ու օրինական շահերը արդյունավետ իրացնելուն աջակցելուց, իրավական խոչընդոտները հարթելուց, նաև նպատակ է հետապնդում պետական մարմինների հետ առնչվելիս ապահովել քաղաքացիների իրազեկվածությունն իրենց իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը փաստաթղթեր ուսումնասիրելուց, իրավաբանական բնույթի փաստաթղթեր կազմելուց, դատարաններում ներկայացուցչություն ապահովելուց զատ նաև անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրում բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են պետական իշխանության ներկայացուցիչների գործողությունների կամ անգործության արդյունքում: ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն է մատուցում, որոնք առնչվում են իրավունքի հետևյալ ճյուղերին`
- քաղաքացիական իրավահարաբերություններ
- վարչական իրավահարաբերություններ
- քրեական իրավահարաբերություններ
Բոլոր այն անձինք, ովքեր ունեն իրավական խորհրդատվության անհրաժետություն և գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, կարող են դիմել յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ` 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում, Ամիրյան 4/6 հասցեով։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (060) 60 19 48 հեռախոսահամարով։