Path of Law

NGO

Հայ ռազմագերիների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ ահազանգ միջազգային հանրությանը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսին ներկայացրեցին անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը, հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը: Ասուլիսին ներկա էին նաև ելույթով հանդես եկան Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։