Path of Law

NGO

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում։

Այսօր դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով։ Վերջինս, լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206․17 հոդվածում սահմանված ուղիղ պահանջը, այն է՝ չհրապարակել կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ։ Որպես տույժ՝ սահմանված է 200 հազար դրամ չափով տուգանք։