Path of Law

NGO

Իրավաբանական օգնություն՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է իրավաբանական օգնություն ցուցաբերել 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում է ընդգրկել ընտրողների ցուցակում՝ 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այս պահի դրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով ՀՀ դատարաններ է դիմել Արցախի Հանրապետությունից տեղահանված 27 քաղաքացիների համար։ Նշված խնդրով մեզ կարող եք դիմել՝ այցելելով ք․ Երևան, Ամիրյան 4/6 հասցե, մինչև 2021թ․ հունիսի 18-ը ներառյալ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 60 19 48 հեռախոսահամարին։