Path of Law

NGO

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղու» մերժվել է

Դատարանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին մերժել է։ Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը դիմել էր դատարան...

Read More

«Իրավական ուղին» ստանձնել է «ծանր վիրավորանքի» համար մեղադրվող շուրջ երեք տասնյակ քաղաքացիների պաշտպանությունը

Մենք համակարծիք ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հնչեցրած այն գնահատականին, որ վիրավորանքի քրեականացումը պարարտ հող է ստեղծել իշխանությունների նկատմամբ քաղաքական քննադատությունը ճնշելու համար, և կարծում ենք, որ 137․1 հոդվածն ինքնին հակասահմանադրական է, հետևաբար իշխանությունների հասցեին հնչեցված խոսքի համար այդ հոդվածով մեղադրվող...

Read More

Ադրբեջանական գերությունից հետո կալանավորված զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը

«Իրավական ուղին» ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։ Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն...

Read More

«Իրավական ուղու» փաստաբանները ստանձնել են ադրբեջանական գերությունից հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը

«Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը: Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային...

Read More

Սիրանուշ Սահակյանի, Արման Թաթոյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարությունը

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար»...

Read More

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, ովքեր ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։ Այս մրցանակը նախկինում շնորհվել է...

Read More

Չի բացառվում, որ ամեն ինչ բարդվի Օնիկ Գասպարյանի գլխին, որը կլինի և բնական, և արդարացի

News.am-ի «Թոք թայմ» հաղորդման հյուր, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, Արցախի նակխին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը խոսել է 44-օրյա պատերազմի, դրա ընթացքում ԱՀ ՄԻՊ-ի կատարած աշխատանքի, ինչպես նաեւ  պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Read More

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը

«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում։ Այսօր դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով։ Վերջինս, լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել...

Read More

Հայ ռազմագերիներին խոշտանգելու խիստ հիմնավոր փաստերը ընդունվել են միջազգային գործընկերների կողմից․ Սիրանուշ Սահակյան

«Հրապարակ TV»-ի տաղավարում ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներից նշել է, որ բոլորի առնչությամբ առկա է անհապաղ միջոց։ Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ հայ զինվորների անհետացման, բռնի անհետացման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի դատարանի որոշման...

Read More

Իշխանավորների համար նեղ քաղաքական հարցերն ավելի կարեւոր են, քան՝ ազգայինը․ Ռուբեն Մելիքյան

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի «Պրոֆֆակտ» հաղորդման տաղավարում «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը խոսել է ՀՀ-ում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խոշտանգումների, դրան զուգահեռ ՀՀ ԱԺ նախագահի՝ գերիների վերաբերյալ հայտարության, միջազգային կառույցների լռության, ներազգային ռասիզմի, ինչպես նաեւ քաղաքական տեխնոլոգիաների, քաղաքական...

Read More