Path of Law

NGO

Իրավական աջակցություն ոչ իրավաչափորեն տուգանված քաղաքացիներին

2020 թվականի հունիսի 1-ին «Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների հետ երթևեկելիս դիմակ դնելու անտրամաբանական պահանջի առթիվ (ՀՀ պարետի թիվ 92 որոշում)՝ պատրաստակամություն հայտնելով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված իրավիճակում դիմակ չդնելու հետևանքով տուգանված քաղաքացիներին։ ՀԿ-ն միաժամանակ հայտնում էր, որ բացօթյա տարածքներում դիմակ չդնելու կամ ոչ պատշաճ ձևով դնելու հետևանքով տուգանված, սակայն հարգելի պատճառներ ունեցող քաղաքացիները ևս այսուհետ կարող են դիմել իրենց՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու, ներառյալ՝ վարչական ակտերը (տուգանքները) բողոքարկելու համար։

Դիմողների մեծ մասի շահերը դատարանում պաշտպանել են «Իրավական ուղի» ՀԿ-ի փաստաբանները:

Այս ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժինների որոշումները վերացնելու պահանջի մասով ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 121 դատական հայց, որոնցից 51 բավարարվել է, 13-ը՝ կասեցվել,  19-ը՝ կարճվել, մնացած գործերն ընդունվել են վարույթ եւ ընթացքի մեջ են: Այս ամենից զատ նույն պահանջով  3 դիմում է  ներկայացվել ՀՀ ոստիկանապետին, որոնք վերադասությամբ բավարարվել են։

Իրավաբանական խորհրդատվություն է մատուցվել մոտ 250 քաղաքացու: