Սփյուռքահայերը միացել են «Իրավական ուղի» ՀԿ-ի նախաձեռնությանը
06.04.20212020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով մի շարք միջազգային պայմանագրերի պահանջներ, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել էր լայնամասշտաբ պատերազմ, որի ընթացքում եղել են բազմաթիվ զոհեր ինչպես հայկական կողմի խաղաղ բնակչության, այնպես էլ զինված ուժերի շարքերում: Պատերազմի ժամանակ հերոսաբար մարտնչել ու տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել բազմաթիվ հայ զինվորներ:
«Իրավական ուղի»-ն, որպես աջակցություն Արցախի Հանրապետությանը, պատերազմի օրերին ձեռք է բերել և ՀՀ ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա է հանձնել 4,081,900 ՀՀ դրամին համարժեք դեղորայք ու ձմեռային դաշտային համազգեստներ:
Վերոնշյալ նախաձեռնության ֆինանսական միջոցները գոյացել են հետևյալ սփյուռքահայ բարերարների ու «Իրավական ուղի» ՀԿ-ի աշխատակազմի նվիրաբերություններից`
Վահե Սահակյան, Անդրանիկ Սաֆարյան, Արամ Պետրոսյան, Մարատ Ադամյան, Տիգրան Մուրադյան, Մուրադ Թովմասյան, Արտյոմ Ասատրյան, Վահան Նանումյան, Հովհաննես Քարամյան, Հայկ Սարգսյան, Լիլիթ և Դվին Մանուկյաններ, Սիրանուշ Սահակյան, Ռուբեն Մելիքյան, Դավիթ Ավագյան, Սոսե Չանդոյան, Էլլադա Սարգսյան, Գայանե Գարբուզյան, Ռիմա Ադամյան: