«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորհրդաժողով
07.01.2021Այսօր` հունվարի 7-ին, Երևանում տեղի ունեցավ «Իրավական ուղի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի հիմնական թեմաներն էին`
ա. Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ,
բ. Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները պետական դավաճանության հանցակազմի համատեքստում,
գ. Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում:

Խորհրդաժողովի թեմաների մոդերատորներն էին ի․գ․դ․ Արթուր Ղամբարյանը, Բարձր դատարանների պաշտոնաթող դատավոր Ալվինա Գյուլումյանը և ի․գ․դ․ Գևորգ Դանիելյանը: Խորհրդաժողովի բանախոսներն էին «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը, պրոֆ․ Թոմ Սամուելյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը, փաստաբաններ Լևոն Գևորգյանը, Վարդան Պողոսյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Ղազարյանը, Երվանդ Վարոսյանը, Աշոտ Սիմոնյանը:


Խորհրդաժողովում բացման և ամփոփման խոսքով հանդես եկան «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները` տեսանյութում`