2018թ-ի մայիսից հետո մենք ունեցանք կոլապս իրավապաշտպանական ոլորտում․ Ռուբեն Մելիքյան
03.12.2020HraparakTV.am-ի «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղորդման հյուր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը խոսել է ներկայիս զարգացումներին զուգահեռ իրավապաշտպանական գործունեության, մարդու իրավունքների՝ մասնավորապես խոսքի ազատության սահմանափակումների, և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը անդրադարձ կատարեց Արցախի կարգավիճակի խնդրին, նա հատուկ շեշտադրում կատարեց ԱՀ ներկայիս ՄԻՊ-ի՝ պատերազմյան ու հետպատերազմյան ժամանակահատվաում կատարած հսկայածավալ աշխատանքին։