Path of Law

NGO

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տաղավարում ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրել է՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռն արդեն վերջնական է և այն չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել: 

Ս․ Սահակյանն իր խոսքում ընդգծել է ՝ նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որը բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում: