Եթե ՄԻԵԴ-ն արձանագրի ՍԴ դատավորների իրավունքների խախտում, ապա այդ խախումը պետք է վերացվի. Սիրանուշ Սահակյան
14.07.2020Tert.am-ի տաղավարում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից՝ մասնավորապես ՍԴ չորս դատավորների՝ ՄԻԵԴ դիմելու եւ միջանկյալ միջոցի կիրառման պահանջի մասին։
Սահակյանն իր խոսքում ընդգծել է՝ եթե ՄԻԵԴ-ը արձանագրի իրավուքների խախտում, դրանով կճանաչվի եւ կֆիքսվի, որ ՀՀ-ն սահմանադրական փոփոխությունների միջոցով խախտվել են ՍԴ նախագահի և դատավորների մի շարք իրավունքներ, որից հետո պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումը վերացնող գործողություններ կատարելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է միջանկյալ միջոցի կիրառման պահանջին, դիմումատուների ներկայացուցիչը շեշտել է, որ Եվրոպական դատարանի պրակտիկան կարծրատիպային չէ, իրավունքն էլ զարգացման խնդիր ունի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։