ՄԻԵԴ-ի դեռևս չկայացրած վճռի կապակցությամբ իշխանությունների ոգևորությունը տեղին չէ․ Սիրանուշ Սահակյան
13.07.2020168․am-ի տաղավարում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը խոսել է Սահմանադրական դատարանի չորս դատավորների Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, միջանկյալ միջոցի կիրառման խնդրանքի, ՀՀ-ում արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարաձգման, երկրում հավաքների արգելքի իրավական հիմքերի եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին։
Համեմատական վերլուծություն է արվել նաեւ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կողմից իրականացված միայնակ ակցիայի ու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իրականացվող բազմամարդ ակցիայի միջեւ։