Path of Law

NGO

ՄԻԵԴ որոշումը կասկածելի է․ ՀՀ-ի մշտական ներկայացուցիչը ԵԽ-ում 1 օր առաջ հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ

Factor.am-ի տաղավարում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը խոսել է Սահմանադրական դատարանի չորս դատավորների Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ու ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի խնդրանքը չբավարարելու մասին։

Ռուբեն Մելիքյանն իր խոսքում հատուկ շեշտադրում է կատարել այն փաստին, որ որոշում կայացնելուց ընդամենը մեկ օր առաջ ՀՀ-ի մշտական ներկայացուցիչը ԵԽ-ում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ, բացի այդ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց չկիրառելու հիմքում է դրել այն հանգամանքը, որ խնդրանքը հայտնի 39-րդ կանոնից դուրս է, հենց այս կոնտեքստից բխող մի շարք կարեւոր հարցեր են առաջ գալիս։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։