Այս ամենը կատարվում է ամենացինիկ ստախոսությամբ․ Ռուբեն Մելիքյան
05.05.2020Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուր «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը պատասխանել է հանրության լայն շերտերին հետաքրքրող այնպիսի հարցերին, ինչպիսիք են՝ Հայաստանում համաճարակին զուգահեռ երկրում տիրող քաղաքական վիճակը, իշխանության տարատեսական հայտարարությունները, ՍԴ անդամների փոփոխության շուրջ հանրաքվեն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ի պահ տված՝ «այո»-ի քարոզարշավի գումարները։ Անդրադարձ է կատարվել նաև վարչապետի մակարդակով ատելության քարոզին ու դրա հետևանքներին, Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե՝ 2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկել է գործարքի գնալ և սիմվոլիկ դրամի փոխարեն Հայաստանից դուրս երջանիկ ապրել, սակայն նա մերժել է առաջարկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։