Path of Law

NGO

Իշխանությունը հանցագործություն կհամարի այն, ինչ ինքը կհամարի բռնության կոչ․ Ռուբեն Մելիքյան

Վերջին օրերին հայհոյանքի, ատելության ու բռնության կոչերի պակաս չի նկատվում։ Թե ինչու թավշյա, ոչ բռնի անունը ստացած իրադարձություններից հետո հասարակությունը չարացավ ու լցվեց ատելությամբ Armnews.fm-ի հետ զրույցում պարզաբանել է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

Ինչպես նշել է իրավապաշտպանը, այս միջավայրի ձևավորումը սկսել է դեռ երկու տարի առաջ, անգամ վարչապետի հայտնի խոսքերն են վկայում այդ մասին՝ ասֆալտին ծեփել, թաթիկները կտրել, պատերին ծեփել։ Այդ ամենը պարզապես չէր կարող առանց հետևանք մնալ։

Ռուբեն Մելիքյանը վստահ է՝ մենք մեր հասարակության մեջ մեծ խաղաղության կարիք ունենք, դա մեզ կօգնի լուծել աշխարհաքաղաքական ծանրագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ։ Փաստացի մթնոլորտն այնքան է շիկացած, որ գործող քաղաքական մեծամասնությունը որոշել է խնդիրն օրենսդրորեն կարգավորել։ Ապրիլի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոոխություններ են արվել, ըստ որոնց բռնություն գործադրելու վերաբերյալ հանրային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով։ Ռ․ Մելիքյանը իր խոսքում ընդգծել է, քանի որ չկա բռնության հստակ ձևակերպում՝ իշխանությունը հանցագործություն կհամարի այն, ինչ ինքը կհամարի բռնության կոչ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։