Path of Law

NGO

Իշխանությունն իր կամքից անկախ բացահայտեց դատական համակարգի լավ ու վատ կողմերը. Ռուբեն Մելիքյան

«TV 5»-ի «Հարցազրույցի» տաղավարում  «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը խոսել է հասարակական կազմակերպության վերջին հայտարարության՝ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգի մշակման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Նա ընդգծել է՝ երբ գործող իշխանությունները որևէ սխալ քայլ էին կատարում հասարակական կազմակերպությունն արձագանքում էր: Ըստ Ռ. Մելիքյանի, դրանով փորձում էր արվում մեղմացնել ռիսկերը: Սակայն, ինչպես ՀԿ նախագահն է պնդում, մեր երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է, քանի որ բարձրաձայնված խնդիրները ժամանակի ընթացքում չեն լուծվել։

Հենց դա է պատճառը, որ «Իրավական ուղի»-ին ցանկանում է համախմբել համապատասխան մասնագետներին լուրջ փաստաթուղթ կազմելու համար։

Հարցազրույցի ընթացքում նշված թեմայից բացի անդրադարձ   է կատարվել նաև դատական համակարգն առողջացնելու, իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշումների և այլ կարևոր հարցերին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։