«Ոչ»-ի նախաձեռնություն ենք ստեղծում, վերահսկելու ենք հակասահմանադրական հանրաքվեն
14.02.202024news.am-ի տաղավարում «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը` խոսելով ՀՀ-ում նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրքավեին քաղաքական ուժերի «Ոչ»-ի ճակատ չձևավորելու գործընթացից, նշել է, որ նման վարքագծով քաղաքական ուժերը ընդգծում են ընտրությունների հակասահմանադրական լինելու փաստը:
Ռուբեն Մելիքյանը ընդգծել է, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մտավախությունները՝ ատելության խոսքի խորացումն է, ինչպես նաև՝ սևերի ու սպիտակների ընգծված բաժանումը, որն էլ իր հերթին ստիպել է իրավաբաններին խորհրդակցել «Ոչ»-ի ճակատ ձևավորելու շուրջ:
Ըստ Ռ. Մելիքյանի, թեև նախատեսված հանրաքվեն հակասահմանադրական է, այնուամենայնիվ վերահսկողական մեխանիզմները պարտադիր են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: