Path of Law

NGO

Հանրաքվեին մենք կվերցնենք «Ոչ»-ի դրոշը, քանի որ քաղաքական ուժերը հրաժարվեցին. Ռուբեն Մելիքյան

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության  «Օրախնդիր» հաղորդման հյուր «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ մի խումբ իրավաբաններ Հայաստանում սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրքավեին կվերցնենք «Ոչ»-ի դրոշը:

Իրավաբանների կողմից հակառակ ճամբար ձևավորելը ունի մի քանի պատճառ՝ «Ոչ»-ը ձևավորելու գործընթացում քաղաքական ուժերի «խաղից դուրս» վիճակը, ընտրության ժամանակ վերահսկողության, ինչպես նաև հետագայում բողոքարկման հնարավորության գործոնը և մի շարք այլ կարևոր հանգամանքներ:

Ռ. Մելիքյանը նշել է նաև, որ «Ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամների կողմից ակտիվ քարոզչություն չի իրականացվելու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: