Իրավական ուղի

Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

Ռուբեն Մելիքյանը Ջանի Բուքիքիոյի հայտարարության և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվականի եթերում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Մելիքյանը խոսել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով միջազգային կառույցներից Հայաստանին ուղղվող մեսիջներից և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի վերջին հայտարարությունից:

Ինչպես նշել է Ռ. Մելիքյանը՝ Ջ. Բուքիքիոյին հետաքրքրել ու անհագստացրել է ՀՀ-ում տիրող վիճակը՝ հատկապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հարցը:  Բուքիքիոն  ըդնգծել է՝ նշված գործընթացը պետք է կամավորության սկզբունքից բխի և չհետապնդիր քաղաքական նպատակ, սակայն ինչպես շեշտել է Ռ. Մելիքյանը  ՀՀ-ում տեղի ունենեցող գործընթացները ճիշտ հակառակ տրամաբանության վրա են հիմնված:

Անդրադառնալով մեր երկրին ուղղված նման կառույցի արձագանքների անտեսման հարցին, Ռուբեն Մելիքյանը շեշտել է, որ Հայաստանը դեռ չի հասել այն մակարդակին, որ միջազգային կառույցի ղեկավարի հորդորները, խորհուրդները հաշվի չառնի: Սակայն մենք հասկանում ենք, որ նման արձագանքները խոսում են այն մասին, որ եվրոպական երկրները կոշտացնում են իրենց լեքսիկոնը ՀՀ-ի նկատմամբ:

Ըստ Մելիքյանի՝ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները կարող են որոշակի զսպաշապիկ հանդիսանալ, բայց կարող է լինել նաև ճիշտ հակառակը, քանի որ ներկայիս իշխանությունը հոգեբանորեն պատրաստվում է ոտնատակ անել միջազգային գործընկերների հայտարարություններն ու կոչերը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: