Path of Law

NGO

Եթե պատգամավորները գնան այդ քայլին, կտապալեն սահմանադրական կարգը. Սիրանուշ Սահակյան

«Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված զարգացումների, հնարավոր օրենսդրական փոփոխությունների և հանրքավեի անցկացման մասին, նշել է, որ կգա ժամանակ, երբ օրենսդրական որոշ փոփոխություններից հետո, բավարար ապացույցներով կհաստատվի, որ ՀՀ-ում տեղի է ունեցել ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացում:

Ս. Սահակյանն ընդգծել է՝ թեև որոշակի դրույթներ կարելի է փոխել օրենքի միջոցով, այնուամենայնիվ սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն հանրաքվեի ֆորմատով: ՀԿ համահիմնադիր հիշեցրել է, որ ամեն դեպքում նախագծերի սահմանադրականության հարցը որոշում է Սահմանադրական դատարանը:

Ըստ Սահակյանի՝ իշխանություններն ունեն փոքր և մեծ պլաններ այս հարցի լուծման համար, սակայն այնուամենայնիվ  ՀՀ նախագահի լիազորությունների ճիշտ իրացումը, ընդդիմադիր ուժերի կողմից ցանկության դեպքում հաշվարկված ու համախմբած քայլերի հաջորդականությունը կարող են ՍԴ-ի հակաիրավական գործընթացը տապալել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: