Path of Law

NGO

ՍԴ-իշխանության հակամարտությունը կարող է հանգեցնել ԵԽԽՎ–ում Հայաստանի հարցի քննարկմանը և սանկցիաների. Սիրանուշ Սահակյան

News.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում «Հանրաքվեի մասին» ու «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթից, նշել է՝ փաթեթներն ամբողջությամբ  հակսահմանադրական են:  

Սիրանուշ Սահակյանը հատուկ շեշտադրումներ է կատարել օրենքի խնդրահարույց կետերին՝ ընդգծելով, որ Սահմանադրությունը նշում է Սահմանադրական Դատարանի պարտադիր լիազորությունները, և որ օրենքը ստորադաս է Սահմանադրությանը:

ՀԿ համահիմնադիրն անդրադարձ է կատարել նաև ՍԴ որոշ դատավորների ընտրության ընթացակարգում խախտումների հնարածին թեզին, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, ինչպես նաև նշված խնդիրների շուրջ Վենետիկին հանձնաժողովի արձագանքին և մի շարք այլ կարևոր հարցերին: