Հանրային քննարկում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ
06.12.2019Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ հանրային քննարկում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ, «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվեցին վարույթի մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց իրավունքներին և պարտականություններին, ձերբակալման և խափանման միջոցների կիրառման իրավաչափության երաշխիքներին, դատական վարույթներում մրցակցության ապահովմանն ու առանձին խոցելի խմբերի իրավաչափ շահերի պաշտպանության հավելյալ երաշխիքներին առնչվող և մի շարք այլ կարևոր հարցեր:
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից քննարկված հարցերի շուրջ եղել են դիտարկումներ և առաջարկներ։