Path of Law

NGO

Թալանված գույքը պետք է վերադարձվի, բայց չպետք է լինի ռեպրեսիվ գույքազրկում. Սիրանուշ Սահակյան

Armdaily.am լրատվական կայքի «AD TV»  հարցազրույցի տաղավարում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը խոսել է դատավորների բարեվարքության ստուգման գործիքակազմի մասին: Նա ընդգծել է՝ որպեսզի ընտրված մեթոդները ճնշման մեխանիզմներ չդառնան անհրաժեշտ է կարգավորումների ու չափանիշների հստակություն, որոնցով էլ հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել դատավորների բարեվարքությունը: Այս հարցում Սիրանուշ Սաակյանը մեծ նշանակություն է տալիս դատավորներին գնահատողներին և նրանց արժեհամակարգերին:

Այս, ինչպես նաև ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշաի ուղարկելու, այսինքն ոչ հաճելի դատավորներից ազատվելու մեխանիզմների, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ռիսկերի մասին առավել մանրամասն տեսանյութում: