Կոռուպցիան գործող իշխանության հետ կապված չարաշահման երևույթ է. Սիրանուշ Սահակյան
16.12.2019
Armdaily.am լրատվական կայքի «AD TV» հարցազրույցի տաղավարում հաղորդման հյուր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, դրա անդամների առաջադրման ու ընտրության գործընթացին, նշել է, որ քաղաքական մարմնի ներգրավվածությունը գործընթացին ադեն իսկ քաղաքականացում է ենթադրում, ինչը անկախ մարմնի ձևավորման հարցում անթույլատրելի է:
Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է նաև օրենսդրական փոփոխություններին, դրանց հետ կապված հանրային քննարկումներին, կառույցի ընդդիմադիր թևի կողմից առաջադրված և որպես նախագահ ընտրված թեկնածուի, ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի. Դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու և մի շարք այլ հարցերի շուրջ: