Հայտարարություն որդեգրման հարցով իրավական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ
21.12.2019Որդեգրման հարցով իրավական աջակցություն ստանալու խնդրանքով «Իրավական ուղի» ՀԿ-ին էր դիմել հայրենիքի սահմանին երկարամյա ծառայության փորձառությամբ սպա:
Ստանձնելով այդ հանձնառությունը՝ փաստաբան Սոսե Չանդոյանը նախապատրաստել է օրենքով պահանջվող փաստաթղթերի փաթեթը և դիմել դատարան, որը, բավարարելով ՀԿ կազմակերպության ներկայացրած պահանջը, կայացրել է որդեգրման մասին վճիռ։
Հայրենիքի պաշտպաններին ցուցաբերվող իրավական աջակցությունը եղել և մնում է «Իրավական ուղի» ՀԿ-ի կարևոր առաքելություններից։
