Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, իսկ անդամներն ընտրվել են քաղաքական առևտրի արդյունքում. Սիրանուշ Սահակյան
27.11.2019Tert.am-ի հետ զույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրվելուն, ընդգծել է, որ տվյալ պաշտոնում նախագահի դերը սիմվոլիկ է:
Անդրադարձ կատարելով նաև հանձնաժողովի անդամների հարցին, Ս. Սահակյանն ընդգծել է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության և առաջադրման կարգը կրում է խիստ քաղաքական բնույթ: Այդ մասին բարձրաձայնեցին նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ՝ պնդելով, որ այս գործընթացը քաղաքական կոնսեսուսի արդյունք է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: