Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա հայտարարությունը սպասելի էր և ողջունելի
29.10.2019Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա հայտարարությունը սպասելի էր և ողջունելի։ Դրանում մտահոգություն է արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը: Հանձնաժողովի նախագահը կարևորել է սահմանադրական արժեքների պահպանման գործում Սահմանադրական դատարանի դերը, պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից զսպվածություն ու հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով վերջիններիս Սահմանադրական դատարանի հետ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը վերահաստատելու համար:
Սիրանուշ Սահակյան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր