Մասնակցություն «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովին
26.09.2019Ս/թ սեպտեմբերի 25-ին Երևանում կայացավ «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովը։ Այն կազմակերպվել էր «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի նախաձեռնությամբ:
Խորհրդաժողովի բանախոսներն էին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ի.գ.թ., դոցենտ Արթուր Ղազինյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Այվազյանը:
Խորհրդաժողովը վարում էր «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:
Խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանը:
Ստորև` Սիրանուշ Սահակյանի ելույթը խորհրդաժողովի ժամանակ: