Համակարգային խնդիրները խոշտանգման դեմ պայքարում
07.08.201907.08.2019 թ-ին «Իրավական ուղի» ՀԿ-ն, ներկայացնելով զեկույց խոշտանգման դեմ պայքարում առկա նաև համակարգային խնդիրների մասին, ընդգծել է, որ թեև դրանք ունեն օրենսդրական կարգավորում, սակայն այսօր էլ արդիական են։ Կից ֆայլով ներկայացված են դրանցից մի քանիսը, որոնց վերաբերյալ, ի թիվս այլնի, հասարակական կազմակերպությունը տեղեկություններ է ստացել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցից, ազատությունից զրկված անձանց կողմից ուղարկված անհատական դիմումներից և զանգվածային լրատվական միջոցներից։