Խոսքի ազատության, քաղաքական խոսքի և ատելության տարածման դեմ իրավական մեխանիզմները տարբեր են. Սիրանուշ Սահակյան
22.07.2019Կախված, թե մենք ինչ բնույթի խոսք ենք իրականացնում, դրանով է պայմանավորված պաշտպանության շրջանակը. այս տեսանկյունից խոսքի ազատությունը հետաքրքրիր պարադիգմա ունի: «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Ինչպես նշել է իր խոսքում Սիրանուշ Սահակյանը, մի կողմից առանց քաղաքական խոսքի չենք կարող ունենալ ժողովրդավարական արժեքներ, մյուս կողմից, եթե բացարձակ ընկալենք խոսքի ազատությունը և թույլ տանք ցանկացած խոսք, այդ թվում ժողովրդավարական արժեքներ քայքայող խոսք, մենք վերջ կտանք ժողովրդավարությանը: Հետևաբար, պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացնմանը, բայց մյուս կողմից՝ արդեն իսկ ձևավորված ժողովրդավարության արժեքները չի զրկի պաշտպանությունից:
Ս. Սահակյանի կարծիքով՝ միջազգայնորեն որոշ տենդենցներ կան՝ ուժեղացվում է ատելություն, բռնություն, խտրականություն քարոզող խոսքը, բայց, ըստ նրա, սա չի նշանակում, որ քաղաքական խոսքի պաշտպանության շրջանակները նեղացվում են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: