Խորհրդաժողով «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2019թ. հուլիսի 4-ին
01.07.2019Խորհրդաժողովի շրջանակում տեղի կունենա երկու թեմատիկ քննարկում։
«Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լյուֆթենհանդը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի. գ. թ., դոցենտ Արթուր Ղազինյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Այվազյանը:
«Դատական իշխանությունը` որպես իրավունքի սահմանապահ» թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Գեւորգ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը, փաստաբան, ՄԻԵԴ իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Խորհրդաժողովը վարելու են «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը։
Մուտքն ազատ է։