Path of Law

NGO

Անցումային արդարադատությունը որոշակի մասշտաբայնության խախտումներին արձագանքելու ձև է. Սիրանուշ Սահակյան

Այսօր «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնել էր մասնագիտական քննարկում, որի ժամանակ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն անցումային արդարադատության հետ կապված հարցադրումներից առանձնացրել է այն խախտումներն ու դրանց մասշտաբայնությունը, որոնց արձագանքելու համար ստեղծվել է անցումային արդարադատությունը:

Նրա խոսքով՝ անցումային արդարադատությունը արդարադատության նոր տեսակ չէ. «Դրա միջոցով երկրները չեն հասել գործող դատական համակարգերը փոխարինող՝ արտակարգ դատարաններ ստեղծելուն: Ճիշտ հակառակը՝ դա որոշակի մասշտաբայնության խախտումներին արձագանքելու մի ձև է, որն իր մեջ ունի համալիր միջոցառումներ»: