Path of Law

NGO

Զեկույց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի իրավաչափության, արդարության և թափանցիկության սկզբունքների համապատասխանության մասին

16.04.2019 թ-ին «Իրավական ուղի» ՀԿ-ն, կարևորելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի՝ ՀՀ նախագահի կողմից ընտրության և ՀՀ Ազգային ժողով առաջադրման գործընթացի իրավաչափությունը և դրա նկատմամբ հանրային վստահությունը, կատարել է մշտադիտարկում, որն իրականացվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կողմից հավակնորդների հետ անհատական զրույցների դիտարկման, հարցումների միջոցով անհրաժեշտ տվյալների ստացման, հրապարակային վերաբերելի տեղեկատվության ուսումնասիրություն, սահմանադրական և միջազգային իրավունքում առկա չափորոշիչների վերհանման և վերլուծության եղանակներով։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հրապարակում է զեկույց, որում անդրադարձ է կատարված ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի իրավաչափությանը, արդարության և թափանցիկության սկզբունքների համապատասխանությանը, աշխատանքային խմբի կազմավորման և գործունեության արդյունավետությանը, ինչպես նաև թեկնածուի առաջադրման գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցություններին վերաբերող հարցերին։

Զեկույցն ամբողջությամբ՝ կից ֆայլով:

https://pathoflaw.org/wp-content/uploads/2020/03/Report_CCJ.pdf