Իրավական ուղի

Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ ՀՀ–ում անչափահասների արդարադատության համակարգը չի համապատասխանում ընդունված միջազգային չափանիշներին։ Գոյություն չունի անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ, մասնագիտացված դատավորներ, դատախազներ և փաստաբաններ, չկա հանցագործությունների կանխարգելման համընդհանուր քաղաքականություն և այլն։