Ռուբեն Մելիքյանը Ջանի Բուքիքիոյի հայտարարության և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին
03.02.2020«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվականի եթերում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Մելիքյանը խոսել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով միջազգային կառույցներից Հայաստանին ուղղվող մեսիջներից և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի վերջին հայտարարությունից:
Ինչպես նշել է Ռ. Մելիքյանը՝ Ջ. Բուքիքիոյին հետաքրքրել ու անհագստացրել է ՀՀ-ում տիրող վիճակը՝ հատկապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հարցը: Բուքիքիոն ըդնգծել է՝ նշված գործընթացը պետք է կամավորության սկզբունքից բխի և չհետապնդիր քաղաքական նպատակ, սակայն ինչպես շեշտել է Ռ. Մելիքյանը ՀՀ-ում տեղի ունենեցող գործընթացները ճիշտ հակառակ տրամաբանության վրա են հիմնված:
Անդրադառնալով մեր երկրին ուղղված նման կառույցի արձագանքների անտեսման հարցին, Ռուբեն Մելիքյանը շեշտել է, որ Հայաստանը դեռ չի հասել այն մակարդակին, որ միջազգային կառույցի ղեկավարի հորդորները, խորհուրդները հաշվի չառնի: Սակայն մենք հասկանում ենք, որ նման արձագանքները խոսում են այն մասին, որ եվրոպական երկրները կոշտացնում են իրենց լեքսիկոնը ՀՀ-ի նկատմամբ:
Ըստ Մելիքյանի՝ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները կարող են որոշակի զսպաշապիկ հանդիսանալ, բայց կարող է լինել նաև ճիշտ հակառակը, քանի որ ներկայիս իշխանությունը հոգեբանորեն պատրաստվում է ոտնատակ անել միջազգային գործընկերների հայտարարություններն ու կոչերը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: