Path of Law

NGO

Անցկացվեց «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողով

Այսօր՝ հուլիսի 4-ին, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով:

Խորհրդաժողովի առաջին մասում զեկույցներով հանդես եկան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը (Գերմանիա), ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի.գ.թ., դոցենտ Արթուր Ղազինյանը և ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը։

Իսկ արդեն երկրորդ մասում ելույթ ունեցան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Գևորգ Պետրոսյանը, ՄԻԵԴ իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Քննարկումներ տեղի ունեցան «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով: