Կամավորներ
Կամավորական աշխատանքը «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում հնարավորություն է ընձեռում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին իրենց ներդրումն ունենալ կազմակերպության ծավալած իրավապաշտպան գործունեության մեջ, ինչպես նաև հարստացնել կամավորական աշխատանքի իրենց փորձը փորձառու և արհեստավարժ իրավաբանների հետ համատեղ աշխատանքում:
Կամավորները հիմնականում ներգրավված են Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց հիմնարար իրավունքների կենսագործման խոչընդոտների վերացման ուղղվածությամբ իրականացվող ծրագրերում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Սահմանադրական դատարան, Վարչական դատարան ներկայացվող դիմումների նախապատրաստման, մարդու իրավունքների ոլորտում հայտնաբերված խախտումների վերաբերյալ զեկույցների նախապատրաստման աշխատանքներում: Արցախյան վերջին պատերազմից հետո կամավորները ներգրավվել են նաև հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներում:
Հասարակական կազմակերպության աշխատանքներում կամավորների ներգրավման գործընթացը շարունակական է: «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ում որպես կամավոր աշխատելու նպատակով կազմակերպությանը դիմում են աշխարհի տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրիայից և այլն:
Առաջին կամավորները` Էմիլի Էկշյանը և Հակոբ Զաքարյանը, համալրել են «Իրավական ուղի» ՀԿ-ի շարքերը դեռևս 2019 թվականի ամռանը:
Էմիլի Էկշյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքից է, սովորում է Բերքլի քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանում, մասնագիտությունը՝ տնտեսագիտություն, հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ մարդու իրավունքներ: 2019 թ-ի հունիս-օգոստոս ամիսներին «Հայաստանի ամերիկյան հանրագումար» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում որպես կամավոր աշխատել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում։
Ներգրավածություն է ունեցել ՀԿ-ի կողմից վարվող Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց հիմնարար իրավունքների կենսագործման խոչընդոտների վերացման ուղղվածությամբ իրականացվող ծրագրերին։
Հակոբ Զաքարյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Անահայմ քաղաքից է, սովորում է Ֆուլլերտոնի համալսարանում, ուսումնասիրում է քաղաքագիտություն՝ կենտրոնանալով իրավունքի և միջազգային հարաբերությունների վրա։ 2019 թ-ի հունիս-օգոստոս ամիսներին «Հայաստանի ամերիկյան հանրագումար» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում որպես կամավոր աշխատել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում։
Ներգրավածություն է ունեցել ՀԿ-ի կողմից վարվող Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց հիմնարար իրավունքների կենսագործման խոչընդոտների վերացման ուղղվածությամբ իրականացվող ծրագրերին։
Աիդա Ամադանյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի բաժինը (բակալավրիատ)։ Համալսարանի ուսանողական խորհրդի հաղորդակցությունների բաժնի պատասխանատուն է։
2019 թ-ի դեկտեմբեր ամսից մինչև 2020 թ․ մարտ ամիսը որպես կամավոր աշխատել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում։ Մարդու իրավունքների ոլորտում իրականացրել է ուսումնասիրություններ, պատրաստել խախտումների վերաբերյալ զեկույցներ։
Վարդան Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ, մագիստրատուրա), այնուհետև ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված եվրոպագետի մագիստրոսական ծրագիրը: Ներկայումս Փաստաբանական դպրոցի ունկնդիր է։
Որպես կամավոր աշխատում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունում։ Մասնակցություն է ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Սահմանադրական դատարան, Վարչական դատարան ներկայացվող դիմումների նախապատրաստմանը, կատարում է իրավական վերլուծություններ։
Թաման Անդիկյանն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: 2017-ին սովորել է Մարսելի Պոլ Սեզան գիմնազիայում, որտեղ ուսումնասիրել է գրականություն: 2019-20 թթ-ին սովորել է Լիոնի Լյումեր 2 համալսարանում` ուսումնասիրելով իրավագիտություն: Այժմ սովորում է Փարիզի Սաքլե համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2021 թվականի մարտ ամսից համալրել է ՀԿ-ի կամավորների շարքը` ներգրավվելով արցախյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներում:
Շուշի Սոֆյա Հաննեյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից է: 2017-ին ավարտել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը` մասնագիտանալով քրեագիտության և քրեական արդարադատության ուղղությամբ: 2019-ին ավարտել է Սան Դիեգոյի համալսարանի Հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
2021 թվականի մայիս ամսից համալրել է ՀԿ-ի կամավորների շարքը` ներգրավվելով արցախյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներում:
Արման Անտոնյանը Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքից է: 2017-2021 թթ-ին սովորել է Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում (UCLA)` ուսումնասիրելով պատմություն և հայագիտություն: 2020 թ-ի հունիսից առ այսօր Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանի «Հայ ուսանողական միության» նախագահն է:
2021 թվականի մայիսից ”Birthright Armenia” ծրագրի միջոցով սկսել է կամավորել «Իրավական ուղի» ՀԿ-ում: Արման Անտոնյանը մասնակցում է արցախյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներին:
Մարիամ Լալայանն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից է: 2014-16 թթ-ին Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն: 2017-20 թթ-ին սովորել է Վիեննայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում` միջազգային քաղաքականություն, գենդերային քաղաքականություն և եվրոպականացում մասնագիտացմամբ:
2021 թվականի մայիս ամսից համալրել է ՀԿ-ի կամավորների շարքը` ներգրավվելով արցախյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներում:
Նորա Նիազյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից է: 2017 թվականին քաղաքագիտություն է ուսանել Փրինսթոնի համալսարանում: 2020 թվականի գարնանը սովորել է Փարիզում` Նյու-Յորքի համալսարանի արտասահմանյան ծրագրի շրջանակներում: 2021 թվականին ավարտել է Նյու-Յորքի համալսարանի իրավագիտության դպրոցը: Նորա Նիազյանը 2019 թ-ից առ այսօր տարբեր ծրագրերի շրջանակներում ՄԱԿ-ում խորհրդատվական առաքելություն է իրականացնում:
2021 թվականի մարտ ամսից մասնակցում է արցախյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության աշխատանքներին: