Path of Law

NGO

Դեմ Դիմաց. Ռուբեն Մելիքյան — Վահագն Գրիգորյան

«Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության  «Դեմ դիմաց» հաղորդման հյուր  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը և «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ  համահիմնադիր Վահագն Գրիգորյանը խոսել են Հայաստանի իրավական համակարգի խնդիրների մասին։

Ռուբեն Մելիքյանն իր խոսքում նշել է՝ երբ խոսում ենք ինստիտուտների՝ տվյալ պարագայում ԲԴԽ-ի ձևավորման գործընթացի մասին, անհրաժեշտ է հանրային ուշադրություն ու զգուշություն։ ՀԿ նախագահը նման համոզման է, քանի որ տվյալ կառույցի հետագա գործողությունների մասով իշխող քաղաքական ուժն ունի շահագրգռվածություն։