Անցումային արդարադատությունը որոշակի մասշտաբայնության խախտումներին արձագանքելու ձև է. Սիրանուշ Սահակյան
11.06.2019«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը անցումային արդարադատության հետ կապված հարցադրումներից առանձնացրել է այն խախտումներն ու դրանց մասշտաբայնությունը, որոնց արձագանքելու համար ստեղծվել է անցումային արդարադատությունը:
Նրա խոսքով՝ անցումային արդարադատությունը արդարադատության նոր տեսակ չէ. «Դրա միջոցով երկրները չեն հասել գործող դատական համակարգերը փոխարինող՝ արտակարգ դատարաններ ստեղծելուն: Ճիշտ հակառակը՝ դա որոշակի մասշտաբայնության խախտումներին արձագանքելու մի ձև է, որն իր մեջ ունի համալիր միջոցառումներ»:
https://www.1in.am/2576166.html?fbclid=IwAR1dOFZAgfLd5ZQnDMlzXVQOES5tvyjx3I-5xcMaAij7Lmu2i8DRrDlHZ4c