Իրավաբանական օգնություն՝ ոչ իրավաչափ ձերբակալված քաղաքացիներին
29.05.2021Քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ առանց պատճառաբանված հիմքերի Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել քաղաքացիական խաղաղ ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացիներ, որոնց թվում՝ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և այլք: Վերջինս Կառավարության շենքի վրա պրոյեկտորի միջոցով պատկերել էր «Antinikol V» գրությունը:
Այս գործընթացի շրջանակներում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Դավիթ Ավագյանը իրավաբանական օգնություն են ցուցաբերել ապօրինի ձերբակալված ՀՀ քաղաքացիներին: